Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Բնության ռիթմը․ Ալեքս Ներսիսյան
Բնության ռիթմը․ Ալեքս Ներսիսյան

Բնության ռիթմը․ Ալեքս Ներսիսյան

00:09:24
Report
Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչների հետաքրքիր կենսակերպը, կուսական բնությունը, մշակույթն ու հարուստ խոհանոց գուցե շատերի համար այդպես էլ չբացահայտվեին, եթե Ալեքս Ներսիսյանը հայրենի գյուղի բարիքները զբոսաշրջային ոլորտում այդքան բնական ու գրավիչ չներկայացներ։ Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Ալեքսն արտագնա աշխատանքից վերադառնալով որոշեց սոցիալական ցանցերի միջոցով Աղավնավանք տուրիստական խմբեր հյուրընկալել, ներկայացնել պատմամշակութային վայրերը, արշավներ կազմակերպել Կենու պուրակ արգելավայր և իհարկե ճաշի ընդմիջում գյուղի բնակիչների տներում։ Ալեքսն ասում է՝ Աղավնավանքի գեղատեսիլ բնությունն ու  հյուրընկալ բնակիչները զբոսաշրջային ընկերությունների ուշադրությունից չվիրպեցին և ժամանակի ընթացքում գործության նոր թափ տալու, ընդլայնելու անհրաժեշտություն առաջացավ։

Բնության ռիթմը․ Ալեքս Ներսիսյան

View more comments
View All Notifications