Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Բնության ռիթմը․ Մարինանա Ավետիսյան
Բնության ռիթմը․ Մարինանա Ավետիսյան

Բնության ռիթմը․ Մարինանա Ավետիսյան

00:08:35
Report
Մեղուների խորհրդավոր աշխարհում հմտացած Մարիանա Ավետիսյանն իր փորձով գիտի՝ այս գործում ամենակարևորն աշխատասիրությունն է, ինքդ քո ու աշխարհի հետ ազնիվ ու ներդաշնակ լինելու կարողությունը։ Մասնագիտությամբ լեզվաբան, քաղաքագետ Մարիանայի մոտ մեղվաբուծության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացել է այն ժամանակ, երբ իրենց ընտանիքին պատկանող 10 փեթակը խնամելու ժամանակ չունենալով պատճառով որոշել են վաճառել։ Այդ ընթացքում նա արդեն ուսումնասիրում էր սննդաբանություն, սննվում էր առողջ և հրաժարվել էր շաքարավազից։ Սկսեց մտահոգվել, թե որտեղից է բնական մեղր գտնելու, և լրջորեն հետաքրքրվեց մեղվաբուծությամբ։ Սկզբում միայն ընտանիքին բավականացնում մեղրը, հետո սկսեց մտածել վաճառքի մասին։ Ինստագրամում ու Տիկտոկում Մարիանան պատմում է իր առօրյայի ու մեղուների խնամքի մասին։ Սկզբում շատերը չէին հավատում, որ մեղվաբույծը երիտասարդ ու գեղեցիկ մի աղջիկ է, բայց ժամանակի ընթացքում համոզվեցին, որ այդ ամենի արդյունքն իրա ամենօրյա աշխատանքն է։

Բնության ռիթմը․ Մարինանա Ավետիսյան

View more comments
View All Notifications