Login to make your Collection, Create Playlists and Favourite Songs

Login / Register
Pride and Prejudice. Հպարտություն և նախապաշարմունք
Pride and Prejudice. Հպարտություն և նախապաշարմունք

Pride and Prejudice. Հպարտություն և նախապաշարմունք

00:20:15
Report
Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» դասական վեպի մոտիվներով 2005 թվականին թողարկվեց ֆիլմի ևս մի տարբերակ,որը ներկայացնում է Էլիզաբեթ Բենեթի և Միստր Դարսիի սիրո պատմությունը։ Ռեժիսոր Ջո Ռայթի շնորհիվ դիտողները տեղափոխվում են 19-րդ դարի Անգլիա, որտեղ սոցիալական հիերարխիան և դասակարգային տարբերությունները ամենակարևոր խնդիրներն էին: Բայց նույնիսկ այդ դժվարին ժամանակներում Դարսին ու Էլիզաբեթը կարողանում են գտնել միմյանց ու պայքարել իրենց սիրո համար։ Կիրա Նայթլիի և Մեթյու Մաքֆեյդենի փոխադարձ համակրանքն անհերքելի է, ինչը նրանց սիրավեպն էլ ավելի իրական և տպավորիչ է դարձնում: Կինոնկարը հավատարիմ է մնացել Օսթինի բնօրինակ վեպին, բայց միևնույն ժամանակ առաջարկում է նոր տեսանկյունից նայել ձեզ ծանոթ հերոսներին և նրանց հարաբերություններին: Դե գնանք կինո ու միասին քննարկենք բոլոր ժամանակների ամենատպավորիչ սիրո պատմությունը։

Pride and Prejudice. Հպարտություն և նախապաշարմունք

View more comments
View All Notifications